Բյուրեղավանում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Բյուրեղավանում։ 6–ամյա Արայիկ Սարգսյանի մայրը ավելի վաղ մեզ պատմել էր, որ երեխան սղարանից ընկել է, սղարանը շուռ է եկել երեխայի վրա։ 3 տղամարդ մեծ դժվարությամբ կարողացել են շուռ տալ ճոճանակը, որ հանեն երեխային տակից։

Երեխան մի քանի օր է` կոմայի մեջ էր։

Երեխան սովորում էր Բյուրեղավանի դպրոցի 1-ին դասարանում։ Նրա ընտանիքը Արցախից բռնի տեղահանվածներից է։