Իտալական կարաբինները պատահաբար խոշոր թմրավաճառի են ձերբակալել։ Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մոտ 16 միլիոն եվրո արժողությամբ երկու հարյուր կիլոգրամ կոկաին, ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։

Տղամարդուն կանգնեցրել են փողոցում՝ կասկածելի վարքագծի համար։

«Նա թափառում էր փողոցում, ուսին կար ուսապարկ և զգուշությամբ նայում էր շուրջբոլորը։ Այս պահվածքը աննկատ չի մնացել կարաբիներների կողմից, որոնք անմիջապես ստուգել են նրան։ Անձնական զննման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է մեծ գումար, որի համար որևէ արդարացում չի եղել, քանի որ պարզվել է, որ այդ մարդը գործազուրկ է»,- հայտարարել են կարաբիներները։

Ալբանացի քաղաքացու խուզարկության արդյունքում պարզվել է, որ նրա տանը եղել է ութ տոպրակ, որոնց մեջ 191 փաթեթ կոկաին է եղել։

«Նախատեսված լինելով Հռոմի փողոցներում տարածելու համար, դրանք կարող էին Հռոմի կազմակերպված հանցավորության գանձարանին բերել մոտ 16 միլիոն եվրո գումար, որը հնարավորություն կտար ֆինանսավորել հանցավոր խմբավորումների հետագա անօրինական գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, արգելված բեռը բաժանված է եղել 8000 չափաբաժնի՝ թմրանյութի տարբեր լոգոներով և «նշաններով»։ Թմրանյութերից բացի, տղամարդու մոտ հայտնաբերվել և առգրավվել են 30 հազար եվրո կանխիկ գումար և փամփուշտներով ատրճանակ։