Չինաստանի հանքահորերից մեկում եղած գազի պայթյունի արդյունքում մահացել է նվազագույնը 11 բանվոր, եւս 128-ը մնացել են հողի տակ: Վկայակոչելով Associated Press-ին, РБК-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Heilongjiang Longmei Mining Holding Group-ին պատկանող հանքավայրում, Հեյլունցզյան գավառում: Կազմակերպությունը հաղորդել է, որ գազի արտահոսքի ժամանակ հողի տակ աշխատել է 528 մարդ, որից 389 կարողացել են դուրս գալ հողի տակից: