ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չեղարկել է վեց օտարերկրացիների վիզաները՝ սոցիալական ցանցերում պահպանողական կուսակցության քաղաքական ակտիվիստ Չարլի Քիրքի մասին նրանց արտահայտությունների պատճառով, որին գնդակահարել էին սեպտեմբերին կայացած հանրահավաքի ժամանակ։

«Միացյալ Նահանգները պարտավոր չէ հյուրընկալել օտարերկրացիների, ովքեր մահ են ցանկանում ամերիկացիներին։ Պետդեպարտամենտը շարունակում է բացահայտել այն վիզաների տերերին, ովքեր տոնել են Չարլի Քիրքի սարսափելի սպանությունը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։