Պաշտպանության նախարարության վարչական համալիրում դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա մակարդակը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մանրամասները և ձեռք բերել պայմանավորվածություններ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։