Այրվել է Այրարատ տոնավաճառի Խորենացի փողոցի հարակից կրպակները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի փրկարար ծառայությունից, հրդեհի մասին ահազանգը ստացվել է անհայտ քաղաքացուց առավոտյան ժամը 07.01։ 07.02-ից 07.07 սահմաններում դեպքի վայր են մեկնել հրդեհաշիջման 6 մարտական հաշվարկներ։ 07.14-ին հրդեհի ԲԻՍ-1 աստիճան է հայտարարվել է, որի արդյունքում հրդեհաշիջման մեքենաները կրկնապատկվել են։ Հրդեհը մարվել է 07.32։ Այրվել է «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող 4 տաղավար 150 քմ ընդհանուր մակերեսով։ Տուժածներ չկան։ Պարզվում է հրդեհի առաջացման պատճառները։
Տեղադրություն

























