Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր` հունվարի 30-ին, հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա եւ Անգլիա, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների, ինչպես նաեւ թեմական վարչությունների հետ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ուղեկցում է Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը: