Echo-ն հաղորդում է, որ Բելգիայի միլիոնավոր բնակիչներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի աշխատակիցներ և այլ եվրոպացի պաշտոնյաներ, հայտնաբերել են, որ իրենց գտնվելու վայրի տվյալները հրապարակայնորեն հասանելի են առցանց հարթակում։

«Միլիոնավոր բելգիացիների գտնվելու վայրի տվյալները «կոտրվել» և վերավաճառվել են ինտերնետում։ Դրանց թվում կան Բելգիայում աշխատող եվրոպացի պաշտոնյաների տվյալները, ինչը պոտենցիալ վտանգի տակ է դնում այդ հաստատությունների անվտանգությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սմարթֆոններից գողացվել են բաժանորդների գտնվելու վայրի մասին տվյալներ։ Լրագրողները վերլուծել են բացահայտված տեղեկատվությունը և «տեղեկացել առնվազն հինգ անձի կենսակերպի և սովորությունների մասին, ովքեր աշխատել կամ աշխատում են ԵՄ ինստիտուտներում, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները»։

Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ «մտահոգված են նման տվյալների առևտրով» և իրենց աշխատակիցներին նոր ուղեցույցներ են տրամադրել ծառայողական և անձնական սմարթֆոնների կարգավորումների վերաբերյալ։