Երեքշաբթի Հնդկաստանի Չհատիսգարհ քաղաքի Բիլասպուր երկաթուղային կայարանի մոտ MEMU տեղական գնացքի բախման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Hindustan Times-ը։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ի սահմաններում, և երկաթուղիները դեպքի վայր են ուղարկել բոլոր հնարավոր ռեսուրսները։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։
Ըստ լրատվամիջոցների՝ մինչ այժմ հաստատվել է հինգ մահվան դեպք, իսկ երկու դիակ փլատակների տակ է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աղբյուրները HT-ին հայտնել են, որ բեռնատար գնացքը կանգնած է եղել, նրան է բախվել տեղական գնացքը։




























