Նեպալի Յալունգ Ռի լեռան վրա գտնվող ճամբարում երկուշաբթի օրը տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ օտարերկրյա լեռնագնաց և երկու նեպալցի ուղեկցորդ, հաղորդում է CNN-ը։

Նեպալի Դոլախա շրջանի ոստիկանության փոխտնօրեն Գյան Կումար Մահատոյի խոսքով՝ առնվազն 16 մարդ բարձրանալուց է եղել 5630 մետր բարձրությամբ լեռը, երբ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 10:30-ին ձնահյուսը հարվածել է բազային ճամբարին։

Դոլախա շրջանի վարչակազմի տվյալներով՝ զոհվածների թվում են երկու իտալացի, երկու նեպալցի, ինչպես նաև Ֆրանսիայից, Գերմանիայից և Կանադայից ժամանած լեռնագնացներ։

Հայտնաբերվել են երկու լեռնագնացների մարմիններ, իսկ փրկարարները որոնում են մնացած հինգ մարդկանց մարմինները։