Չորս մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ պորտուգալական իշխանությունները Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում ավելի քան 1.7 տոննա կոկաին տեղափոխող նավ են կալանավորել, հայտնում է BBC News-ը։

Կիսասուզվող նավը ուղևորվել է դեպի Պիրենեյան թերակղզի և պաշտոնյաների խոսքով, առգրավվել է վերջին օրերին։

Ոստիկանությունն ու նավատորմը շրջապատել են նավը, առգրավել A դասի նյութը և ձերբակալել անձնակազմի չորս անդամների։ Նշվում է, որ նրանք հարավամերիկյան ծագում են ունեցել։

Կասկածյալները, որոնց թվում են երկու էկվադորցի, մեկ վենեսուելացի և մեկ կոլումբիացի, երեքշաբթի օրը Ազորյան կղզիներում դատարան ներկայանալուց հետո նախնական կալանքի տակ են հայտնվել, հայտնել է ոստիկանությունը։