Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արաբական Միացյալ Էմիրություններում ամուսնական զույգի անհետացման դեպքի փաստով: Հետաքննությունն իրականացվում է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ երկու անձանց սպանության պատճառով, տեղեկացրել են գերատեսչությունում: Հարազատները դիմում են ներկայացրել անհետ կորածի մասին: Քննության տվյալներով՝ 2025թ․ հոկտեմբերի 2-ին Ռոման եւ Աննա Նովակները չպարզված ներդրողների հետ պետք է հանդիպեին Հաթա քաղաքում: Նրանց անձնական վարորդը զույգին տարել է լճի մոտ գտնվող կայանատեղի, որտեղ նրանք նստել են այլ մեքենա եւ հեռացել: Այնուհետեւ նրանց հետ կապն ընդհատվել է:
Ինչպես տեղեկացրել է «78» պորտալը՝ աղբյուրներին հղում կատարելով, Նովակ ընտանիքի սպանությունը բացահայտվել է, եւ կասկածյալներն իբր ձերբակալվել են: Նրանք նույնականացվել են որպես Ռուսաստանի քաղաքացիներ: Հանցագործները առեւանգել են Նովակին եւ նրա կնոջը՝ գումար շորթելու նպատակով: Պարզելով, որ նրանք չունեն պահանջվող միջոցները, չարագործները սպանել են զոհերին: Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է սպանությունը «Фонтанка»-ին: Այն տեղի է ունեցել Հաթա արվարձանում վարձակալված առանձնատանը: Պարբերականը տեղեկացրել է, որ զույգի մարմինները մասնատվել են, փաթեթավորվել եւ նետվել քաղաքի առեւտրի կենտրոնի մոտ գտնվող աղբամաններ։ Սակայն, ինչպես տեղեկացրել է RT-ն, Ռոմանի եւ Աննայի մարմինները դեռեւս չեն հայտնաբերվել։ «Фонтанка»-ն հաղորդել է, որ հանցագործության մեջ կասկածվում է յոթ մարդ. նրանցից երեքը կասկածվում են սպանությունը կատարելու, իսկ չորսը՝ միջնորդներ լինելու մեջ։ Մարդասպանների համար նախնական խափանման միջոց է ընտրվել կալանքը նոյեմբերի 7-ին։
Mash-ը, սակայն, գրում է, որ կրիպտոհամայնքը կասկածում է այս վարկածի իսկությանը։ Պարբերականը նշել է, որ Նովակը խթանել է Fintopio նախագիծը՝ կրիպտոփոխանցման հավելված, որի միջոցով նա, ենթադրաբար, ներդրողներից հավաքել է մոտ 500 միլիոն դոլար, ապա դադարել է կապի մեջ մտնել նրանց հետ։ Նա նախկինում դատապարտվել է Ռուսաստանում 4 միլիոն դոլար յուրացնելու համար, որից հետո փախել է Դուբայ։ 2020թ․ նոյեմբերին Նովակը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ խարդախության երկու դեպքի համար։ Mash-ի աղբյուրները ենթադրում են, որ Նովակի եւ նրա կնոջ անհետացումը կարող էր բեմադրված լինել՝ նախատեսված նախկին խարդախությունները թաքցնելու եւ պարտատերերից խուսափելու համար։ «Фонтанка»-ն հաղորդել է, որ վերջին խարդախության ժամանակ Նովակը հայտարարել է, որ Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովի ընկերն է։ Baza-ն ավելացրել է, որ նա «ներկայացել է որպես Telegram-ի տնօրենների խորհրդի անդամ եւ հավելվածի փոխնախագահ Իլյա Պերեկոպսկու տեղակալ»։





























