«Starbucks» սրճարանների ցանցի աշխատակիցները մտադիր են գործադուլներ անցկացնել ԱՄՆ առնվազն 40 քաղաքում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ ցույցերը կարող են սկսվել կազմակերպվել արդեն նոյեմբերի 13-ին։
«Starbucks»-ի աշխատողների շահերը ներկայացնում է Workers United արհմիությունը։ Ըստ նրա պլանների՝ գործադուլները կանցկացվեն Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում, Դալասում և տասնյակ այլ ամերիկյան քաղաքներում։ Ակնկալվում է, որ դրանց կմասնակցեն ավելի քան 1000 աշխատակից՝ 65 սրճարաններից։
Նյութում նշվում է, որ Workers United արհմիությունը կարող է երկարաձգել ցույցերը, եթե առաջընթաց չգրանցվի իրավական վեճերը կարգավորելու և արհմիութենական պայմանագիր կնքելու հարցում։ Միևնույն ժամանակ, «Starbucks»-ը հերքում է, որ ընկերությունում աշխատակիցների նկատմամբ որևէ իրավախախտումներ են տեղի ունեցել։
Լրագրողները պարզել են, որ աշխատակիցների գործադուլները համընկել են Starbucks-ի ամենամյա «Կարմիր բաժակի օր» արշավի հետ։ Այս արշավի շրջանակներում սրճարանների ցանցը գրավում է հաճախորդներին տոնական թեմայով բազմակի օգտագործման բաժակներ բաժանելով։





























