Աֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում է «Թալիբան» շարժման կողմից, երեքշաբթի օրը մեղադրել է Պակիստանին՝ երեք արևելյան նահանգներին գիշերային ավիահարվածներ հասցնելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ինը երեխա, հայտնում է Associated Press-ը։
Աֆղանստանի կառավարության գլխավոր ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը ուրբաթ օրը հայտարարել է, որ Պակիստանը խաղաղ բնակչի տուն է ռնբակոծել Խոստ նահանգում, ինչի հետևանքով զոհվել են ինը երեխա և մի կին։
Ըստ նրա, լրացուցիչ հարվածներ են հասցվել նաև Կունար և Պակտիկա նահանգներին, ինչի հետևանքով ևս չորս մարդ վիրավորվել է։
Այնուամենայնիվ, հոկտեմբերին Քաթարի և Թուրքիայի միջնորդությամբ կողմերի միջև կնքված հրադադարի համաձայնությունը երեքշաբթի դեռ ուժի մեջ էր։





























