Ֆինանսների նախարարի պաշտոնը հանրապետական կուսակցության քվոտայով է, սակայն ֆինանսների նախարարն ինքը հանրապետական չէ: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, մեկնաբանելով իր եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանրապետական դառնալու լուրերը:

«Ես որեւէ կուսակցության անդամ չեմ այս պահին եւ որեւէ զարգացում այդ ուղղությամբ չեմ բացառում»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ իրականացնում է ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի, ինչպես նաեւ վարչապետի ծրագրերը:

Այն հարցին, թե ինչպե՞ս կվերաբերի հանրապետական դառնալու առաջարկին, Վ. Գաբրիելյանն ասաց.  «Առաջարկի դեպքում կարող է անդամագրվեմ, կարող է չանդամագրվեմ, իսկ դուք ինչպե՞ ս եք ուզում, որ լինի»: