Ադրբեջանը չի մոռացել եւ չի ներել քրիստոնյա Հայաստանին այն աջակցության համար, որ վերջինս ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իր հայրենակիցներին 90-ականների սկզբին, գրում է բրիտանական Telegraph-ը:

Պարբերականն ընդգծում է, որ « Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում, որ սկսվեց, երբ ԼՂՀ էթնիկ հայ բնակչությունը քվեարկեց իր անկախության օգտին, զոհվեց մոտ 30 հազար մարդ: ԼՂՀ-ն գտնվում էր մահմեդական Ադրբեջանի կազմում: 1994թ. կողմերը զինադադար կնքեցին, որից հետո Հայաստանը վերահսկողություն սահմանեց ԼՂՀ-ի եւ շրջակա յոթ շրջանների նկատմամբ»: .

Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Սակայն դեռ անորոշ է մնում, թե ինչ զիջումների կգնա Հայաստանը, այն պայմաններում, երբ նրան օգնում է Ռուսաստանը՝ իր զինված ուժերն ու ռազմական տեխնիկան տեղակայելով նրա տարածքում":