Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Սպիտակ տան հրապարակած ԱՄՆ ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը, բայց առայժմ չի մեկնաբանում այն։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է  ԵՄ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։

«Եվրահանձնաժողովն առայժմ ուսումնասիրում է այդ փաստաթուղթը։ Մենք մեր դիրքորոշումը կձեւակերպենք, երբ այն ավելի լավ հասկանանք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ը իր եւ ԱՄՆ անվտանգությունը համարում է «սերտորեն կապված», ուստի այդ փաստաթղթին «ամենասեւեռուն ուշադրություն կհատկացնի»։