Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակի փողոցում՝ թիվ 175 հասցեի դիմաց, 69-ամյա Հակոբ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ 57-ամյա Շմավոն Շ․-ին և 56-ամյա Անահիտ Շ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։