Մարդիկ խոսել են երջանկության մասին բոլոր ժամանակներում։ Բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից ու ազգությունից, ցանկանում են երջանիկ լինել, ու թեև անգիտակցաբար, մարդիկ իրենց բոլոր արարքներով, նպատակներով ու ցանկություններով ձգտում են երջանկության։ Ոմանք դրան հասնում են, ոմանք՝ ոչ։ 

Ի՞նչ է սակայն երջանկությունը։ Հենց այս հարցի շուրջ է մտորում բանաստեղծուհի Մարիա Սիմոնյանը իր գրքում՝ “Being Happy Is A Must”: Poems, Stories, Fairy Tales: 

Գիրքը բանաստեղծությունների, պատմությունների և հեքիաթների ժողովածու է՝ անգլերեն, պարզ ու միաժամանակ հետաքրքիր լեզվով ու ոճով, ի դեպ պատմությունները և հեքիաթները նույնպես գրված են բանաստեղծության ձևով, այսինքն՝ հանգերով։

00-00226356.jpg (33 KB)

Երջանկության աղբյուր կարող է լինել, օրինակ, մեկ բաժակ սուրճը․ 

A cup of coffee – to calm down stress,
To see the bright side and to gather strength.
A cup of coffee – a cup of joy,
To smile at life and to enjoy.

Ամեն ինչ սիրով անելը նույնպես կարող է երջանկացնել մարդուն․

Whatever you’re doing – do it with love.
Love is the best thing that we, humans, have.
Even when tired, even when sad,
Do it as if you never felt bad.

Իսկ տգեղ թագուհին, որը շատ դժբախտ էր իր տգեղության պատճառով, վերջում գեղեցկանում է ու երջանկանում բարի գործեր անելու շնորհիվ․ 

In an old kingdom there lived a queen.
An uglier queen no one had seen.
She dressed so nicely and used makeup,
But nothing made her beauty wake up.

Գիրքը ուսուցանում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը մարդկանց, բնության, կենդանիների նկատմամբ, ընկերասիրությունը, նվիրվածությունը, և, որն ամենակարևորն է՝ գրքում տեղ գտած բազմաթիվ բանաստեղծություններ անդրադառնում են կյանքի հանդեպ դրական վերաբերմունքին (Be Positive, Nothing Is Too Hard, You Can Do It, Today Is Your Best Day և այլն), ինչը շատ կարևոր է մեր մի փոքր մռայլ ժամանակներում։

Գիրքը դաստիարակչական առումով կարող է շատ օգտակար լինել երեխաներին և դեռահասներին, նրանց սովորեցնել լինել բարի ու օգնել մյուսներին։

1 (1).jpg (215 KB)

Գրքի հիմքում ընկած է Դրական հոգեբանությունը (Positive Psychology), որը հոգեբանության ուղղություն է և օգնում է մարդուն ապրել երջանիկ՝ օգտագործելով իր ուժեղ կողմերը և զարգացնելով իր կյանքի լավագույն ոլորտները։ 

Գրքից քաղած մեծագույն օգուտը կարող է լինել նաև անգլերենով այս գիրքը կարդալը, քանի որ հեղինակը՝ Մարիա Սիմոնյանը, լեզվաբան լինելով, տիրապետում է 12 լեզվի և դրանք սովորել ու զարգացրել է նաև այդ լեզուներով գիրք կարդալով։ Լեզու սովորելու ժամանակ այդ լեզվով գիրք կարդալը շատ, շատ, շատ կարևոր է (խորհուրդ Մարիա Սիմոնյանից)։ 

Գիրքը կարելի է կարդալ նաև բառարան օգտագործելով, նոր բառեր դուրս գրելով ու սովորելով, ու այդպիսով այն կարող է ծառայել նաև որպես ուսումնական նյութ՝ դպրոցում կամ բուհում լրացուցիչ օգտագործելու համար։ 

Բոլորին մաղթում ենք հաճելի ընթերցանություն և սպասում ընթերցողների կարծիքներին։ 

Գիրքը առկա է ԲՈՒԿԻՆԻՍՏ և ԶԱՆԳԱԿ գրախանութներում։