Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Դավիթ Անհաղթ զբոսայգու հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Dodge»-ից յուղի և անտիֆրիզի արտահոսք է սկսվել: