Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքիբ գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարրևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամանել է Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները դին մոտ 500 մետր ոտքով, մեծ դժվարությամբ մոտեցրել են անվտանգ վայր: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ: