ՀԴԲ-ն հայտնել է չորս անձանց ձերբակալման մասին, որոնք կասկածվում են Լոս Անջելեսում Նոր տարվա գիշերն ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ այդ անձինք ենթադրաբար արմատական պաղեստինամետ խմբի անդամներ են, որոնք ծրագում էին մի շարք պայթյուններ։
Ձերբակալությունների մասին հայտնի է դարձել այսօր։ Հետաքննության վարկածով՝ կասկածյալները քննարկել և ծրագրել են հարձակումներ հատկապես Նոր տարվա տոնակատարության համար, երբ քաղաքում անցկացվում են զանգվածային միջոցառումներ, և հազարավոր մարդիկ հավաքվում են փողոցներում, հաղորդում է Bild-ը։ ՀԴԲ-ն դեռևս չի բացահայտել հավանական թիրախների կոնկրետ վայրերը։
Չորս անձինք էլ կալանքի տակ են, նրանց սպասում են ահաբեկչական հարձակումների նախապատրաստման և ծայրահեղական գործունեությանը մասնակցելու մեղադրանքներ։





























