Ստորին Սաքսոնիայի գերմանական Բոկենեմ քաղաքում անհայտ անձինք վնասել են եկեղեցու ճակատային մասը՝ սվաստիկայի պատկերով: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, գրում է Spiegel-ը
Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք Բոկենեմի բողոքական եկեղեցու ճակատային մասում սվաստիկա են քերծել։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանության բաժինը քրեական գործ է հարուցել հակասահմանադրական կազմակերպությունների խորհրդանիշներ օգտագործելու համար։
Նշենք, որ Գերմանիայում նացիստական խորհրդանիշների, այդ թվում՝ սվաստիկայի ցուցադրումը անօրինական է։





























