ԱՄՆ տնտեսությունը, որի արժեքը կազմում է 30,6 տրիլիոն դոլար, ավելի մեծ է, քան Չինաստանի, Գերմանիայի և Ճապոնիայի տնտեսությունների համախառն ծավալը, և կանխատեսվում է, որ այս տարի նրա իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 2%-ով։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ տնտեսությունը վերջին քառորդ դարի ընթացքում իրական, գնաճին համապատասխանեցված աճ է գրանցել գրեթե 70%-ով։ Տարեկան միջին աճի տեմպը կազմել է 2,1%՝ երրորդ ամենաբարձրը տասը խոշորագույն ժամանակակից տնտեսությունների շարքում։

Համեմատության համար նշենք, որ նույն 25 տարվա ընթացքում Հնդկաստանը աճել է ավելի քան երեք անգամ ավելի արագ՝ իր ՀՆԱ-ն հասցնելով 4,1 տրիլիոն դոլարի, հայտնում է Naked Science-ը։ Կանխատեսվում է, որ այն արդեն հաջորդ տարի Հնդկաստանը կգերազանցի Ճապոնիային՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը։

Ի տարբերություն դրա, Գերմանիան տասնամյակներ շարունակ նկատելիորեն դանդաղ աճ է ցուցաբերել։ Երկրի տնտեսությունը 2023 և 2024 թվականներին կրճատվել է, և այս տարի աճը, ըստ կանխատեսումների, կկազմի ընդամենը 0,2%: Արտադրողականության թույլ աճի պայմաններում արդյունաբերական ոլորտը 2018 թվականից ի վեր անկում է ապրում։

Նմանատիպ պատկեր է դիտվում նաև շատ այլ եվրոպական երկրներում, որտեղ վերջին 25 տարվա ընթացքում միջին աճի տեմպերը չեն գերազանցել 2%-ը: Օրինակ՝ Իտալիան, որը աշխարհի ութերորդ խոշորագույն տնտեսությունն է, միջինում գրանցել է ընդամենը 0,4% ՀՆԱ աճ, մինչդեռ Ֆրանսիայի ցուցանիշը կազմել է մոտ 1,2%:

Ռուսաստանի տնտեսությունը՝ 2,5 տրիլիոն դոլարով, ցուցակում իններորդ տեղում է: