ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության հաստատման ջանքերը ձախողելու փորձերի մասին։

Ըստ նրա, այդ փորձերը ձեռնարկում են ««խորքային պետությունից» պատերազմի հրահրողները և նրանց քարոզչական լրատվամիջոցները»։

««Խորքային պետության» պատերազմ հրահրողները և նրանց քարոզչական լրատվամիջոցները կրկին փորձում են խաթարել Ուկրաինայում, և ընդհանրապես Եվրոպայում, նախագահ Թրամփի խաղաղություն հաստատելու ջանքերը՝ կեղծորեն պնդելով, թե «ԱՄՆ հետախուզական համայնքը» համաձայն է ԵՄ/ՆԱՏՕ-ի դիրքորոշման հետ, ըստ որի Ռուսաստանի նպատակը Եվրոպա ներխուժելն ու այն գրավելն է (որպեսզի աջակցությւոն ստանան իրենց պատերազմական քաղաքականությանը)։

Իրականում «ամերիկյան հետախուզությունը» կարծում է, որ Ռուսաստանը չի կարող գրավել և օկուպացնել անգամ Ուկրաինան, առավել ևս «ներխուժել և օկուպացնել» Եվրոպան», — գրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը։