Լեռնային Ղարաբաղում հրամանատարաշտաբային հերթական զորավարժություններ են անցկացվել։ Դրանք տեղի են ունեցել հարավում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։

Զորավարժությունները ներառել են պաշտպանողական եւ հարձակողական մարտերի տարրեր եւ նպատակ են ունեցել կատարելագործել ստորաբաժանումների ռազմական եւ տեսական հնարավորությունները։ Եզրափակիչ փուլում հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային զորավարժություններ են անցկացվել։ Հրամանատարության գնահատականով, զորավարժությունները ցույց են տվել, որ որ անձնակազմը պատրաստ է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները։