ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն առանց մեկնաբանության է թողնում իր` Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղամ Ղարիբջանյանը, դեռ հարցը չլսած, ասաց, որ արձակուրդում է եւ չի ցանկանում պատասխանել հարցին: «Ես արձակուրդում եմ, ես իմ ժամանակը նվիրում եմ իմ հանգստին, մամուլով չեմ հետաքրրքվում»,- նշեց նա:
Երբ հակադարձեցինք, որ դուք դեռ հարցը չեք լսել, ինչու եք հրաժարվում եւ մի հարցի պատասխանը ձեր հանգիստը չի խաթարի, նա պատասխանեց. «Միեւնույն է, ինչ հարց էլ տաք, ես չեմ պատասխանի, ես կասեմ առանց մեկնաբանության»:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ում արձակուրդի ժամկետը լրանում է այս ամսվա փետրվարի 10-ին, եւ որը հայտնել էր, որ այլեւս ԱԺ չի վերադառնալու, նշանակվելու է Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան: Իսկ ԱՄԷ-ում ՀՀ գործող դեսպանը Վարդան Մելիքյանն է:




























