Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԺԱՍՄԻՆ ՀՈՄ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների, համազգեստների և այլ տեքստիլ ապրանքների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 94 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող հումքի արժեքը) և 100 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղեր 88 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․4 մլն դրամ։