Եվրոպայի ճնշումը Թուրքիայի վրա՝ կիպրացի հույների համար նավահանգիստները բացելու հարցում, աճում է, եւ այս անգամ ի դեմս Մեծ Բրիտանիայի։

«Ես թուրքական կառավարությանը կոչ եմ անում կատարել խոստումը։ Նավահանգիստները պետք է բացվեն, խոսքը պետք է գործի վերածվի», հայտարարել է բրիտանական կառավարության Եվրոպայի գործերի նախարար Քրիս Բրայանթը, ով պատասխանատու է կղզու հունական հատվածի հետ հարաբերությունների հարցերում։

Նրա խոսքերով, Եվրոպան չի ցանկանում բոլոր դռները փակել Թուրքիայի առջեւ. «Թուրքիայի (Եվրամիությանը) ադամակցության գործընթացը պետք է շարունակվի»։

Եվրամիությունը բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ Անկարան խոստացավ բացել իր նավահանգիստները կիպրացի հույների համար։

2004թ.-ին Եվրամիությունը կղզու կհունական հատվածը ընդունեց իր կազմում, որպես լիիրավ անդամ։ Դրանից հետո, երբ կիպրացի հույները Միության անդամ դառնալով ավելի զորեղ իրենց զգացին, սպառնացին, որ վետո կդնեն Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամության բանակցությունների վրա։