ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, նոյեմբերի 25-ին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ շփման գծում նախատեսվում է անցկացնել հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն անցկացվելու է Աղդամի շրջանի Յուսուֆջանլի գյուղի մոտակայքում:

Հայաստանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Իրժի Աբերլին եւ Ջասլան Նուրտազինը: Իսկ Ադրբեջանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն Կասպրշիկի դաշտային օգնականներ Պիտեր Կին եւ Վլադիմիր Չոունտուլովը:

Նշենք, որ հրադադարը ապահովելու համար ԵԱՀԿ-ն պարբերաբար անցկացնում է շփման գծի մոնիտորինգ: