Երեւանում, փետրվարի 9-ին, ժամը 09.30-ին, Թբիլիսյան խճուղու եւ Թբիլիսյան խճուղու նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտովթարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: