Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Օհայոյի մի բնակչի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) գործակալներին սպառնալու համար։ Այս մասին նշվել է Օհայոյի հյուսիսային օկրուգի էլեկտրոնային բազայում հրապարակված փաստաթղթերում։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 47-ամյա Չարլզ Բրոնսոն Ինգրամը YouTube-ում հրապարակել է ICE աշխատակիցներին, Թրամփի համար քվեարկողներին եւ նախագահի «Ամերիկան՝ նախ եւ առաջ» սկզբունքի կողմնակիցներին սպանելու կոչեր։ Նրա գրառումներում նաեւ Թրամփին կախելու կոչ է եղել։
Փետրվարի 4-ին ՀԴԲ գործակալները խուզարկել են կասկածյալի տունը, որտեղ գտել են հրազեն եւ զինամթերք։





























