Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը, վտանգի առավելագույն (կարմիր) մակարդակ է հայտարարել հանրապետության արևելքում գտնվող Սավոյա դեպարտամենտում՝ ձնահյուսերի սպառնալիքի պատճառով:

«Հինգշաբթի օրը ձնահյուսի առաջացման արտակարգ իրավիճակ է դիտվում Օտ-Տարանտեզ շրջանում և Մոնբլանի մերձակայքում»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի՝ դեպարտամենտում ուժգնանում է նաև ձնատեղումների ինտենսիվությունը:

Ինչպես նշում է Ici ռադիոկայանը, վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ է ձնահյուսի վտանգի պատճառով այս տարածաշրջանում վտանգի «կարմիր» մակարդակ սահմանվում։