ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Պենտագոնի քաղաքական հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։

«Եվրոպայում ԱՄՆ ներկայությունը կպահպանվի, սակայն ավելի սահմանափակ, ավելի ռազմավարական կողմնորոշում ունեցող ձևաչափով, և մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ավանդը ներդնենք ցամաքային զորքերի տեսքով»,- ասել է Սիկորսկին։

«Լեհաստանը և մյուս երկրները պետք է անեն դա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ժամանակ ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու համար»,- հավելել է նա։