Բիլ Գեյթսի հիմնադրամը հայտնել է, որ նա հրաժարվել է հինգշաբթի օրը Հնդկաստանում կայանալիք արհեստական բանականության գագաթնաժողովի ժամանակ ծրագրային ելույթով հանդես գալուց, քանի որ միլիարդատերը ուժեղ ճնշման տակ և ուշադրության կենտրոնում է գտնվում՝ հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած իր կապերի պատճառով:
«Մանրակրկիտ դիտարկումից հետո և հիմնական ուշադրությունը Արհեստական բանականության գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների վրա պահելու համար, պարոն Գեյթսը հանդես չի գա ծրագրային ելույթով», - ասված է Գեյթսի հիմնադրամի հայտարարության մեջ, փոխանցում է CNN-ը։
Համագործակցության հանկարծակի դադարեցման պատճառները չեն նշվել։




























