Վեց չինացի փրկարար զոհվել է Հունան նահանգում (կենտրոնական Չինաստան), երբ հրշեջ մեքենան գլորվել է ժայռից։ Մեկ այլ փրկարար վիրավորվել է, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ի երեկոյան Սինհուա շրջանում։ Հրշեջները վերադառնում էին իրենց կայան Լուգուան գյուղում բռնկված հրդեհը մարելուց հետո։

Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի պատճառները, վիրավորին բժշկական օգնություն է ցուցաբերվում։