Ավստրալիայում գտնվող «Pony Dining» ռեստորանը պատմել է, թե ինչպես է վեց հոգուց բաղկացած ընտանիքը խաբել իրենց, հայտնում է news.com.au-ն։

Հյուրերը կատարել են 600 դոլարի պատվեր՝ ներառելով հաստատության ամենաթանկ ուտեստներից մի քանիսը, այդ թվում՝ «տոմահավկ» սթեյքը։ Վճարելուց առաջ ընտանիքի հայրը կանչել է մատուցողներին և հայտարարել, թե իբր իր ուտեստի մեջ մազ է գտել։ Նա սկանդալ է սարքել և հրաժարվել է վճարել։

Աշխատակիցները նկատել են տղամարդու տարօրինակ վարքը և ոստիկանություն են կանչել, սակայն ոստիկանությունը գործ չի հարուցել։ Ընտանիքը վճարել է միայն ըմպելիքների համար և հեռացել։

«Pony Dining»-ի տնօրինությունը որոշել է ուսումնասիրել տեսախցիկների ձայնագրությունները։ Աշխատակիցներին հաջողվել է ֆիքսել այն պահը, երբ, իրենց կարծիքով, տղամարդը պոկում է թևատակի մազերը և գցում ուտեստի մեջ։ Նրանք այդ հատվածը հրապարակել են համանցանցում։

Օգտատերերից մեկը, ով «Pony Dining»-ի հարևանությամբ գտնվող մեկ այլ ռեստորանի մենեջեր է, հայտարարել է, որ ճանաչել է տղամարդուն։ Նրա խոսքով՝ այդ մարդը նախկինում նույն եղանակով խաբել է նաև իր գործընկերներին. նա հրաժարվել է վճարել ուտեստների համար՝ պատճառաբանելով, թե սննդի մեջ «քար» է գտել, որն իրականում ինքն էր գրպանից հանել ու գցել ափսեի մեջ։ «Նա իսկական խարդախ է և ամեն անգամ իր ողջ ընտանիքին անվճար կերակրում է», — նշել է մեկնաբանը։