Դանիական Ֆանյո կղզու մոտ չորս կաշալոտ է ափ նետվել։ Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը։
Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կենդանիներից մեկը կենդանության նշաններ է ցույց տալիս։
Իշխանությունները շրջափակել են ափամերձ տարածքը՝ փրկարարական գործողությանը նախապատրաստվելու համար և կոչ են արել տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հեռու մնալ դեպքի վայրից՝ անվտանգության նկատառումներից ելնելով և կաշալոտների ծնոտների գողությունը կանխելու համար։




























