Սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի թռիչքների մասին բրիտանական ռազմաօդային ուժերի տվյալների մի մասը ոչնչացվել է՝ տեղեկատվության պահպանման ժամկետի լրանալու պատճառով: Այս մասին հայտնում է Times թերթը ։ 

Հոդվածում նշվում է, որ երեք ամիս առաջ Լոնդոնի ոստիկանությունը սկսել է վերանայել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքները, սակայն զգուշացրել է, որ որոշ ապացույցներ արդեն ոչնչացվել են: Որոշ թռիչքներ տեղի են ունեցել 20 տարի առաջ, սակայն Թագավորական ռազմաօդային ուժերը ուղևորների ցուցակները պահպանում են միայն երեք ամիս, ինչից հետո դրանք ենթակա են ոչնչացման։

Պարբերականը նշում է, որ ոստիկանությունն իրավունք ունի հարցաքննել օդանավակայանի աշխատակիցներին, սակայն տվյալների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը զգալիորեն կբարդացնի Մեծ Բրիտանիա ժամանող և Էպշտեյնի հետ կապված անձանց նույնականացումը: Ավելին, Մեծ Բրիտանիայում առևտրային ավիաընկերությունների ուղևորների ցուցակները սովորաբար պահվում են վեցից յոթ տարի: