Գիտնականները հայտնաբերել են, որ հին իռլանդական այծի հազվագյուտ ցեղատեսակը պահպանում է 3000 տարվա պատմություն՝ ուշ բրոնզի դարաշրջանից մինչև մեր օրերը։

Journal of Archaeological Science հանդեսում հրապարակված հետազոտություննընդգծում է հին իռլանդական այծի պահպանման կարևորությունը որպես Իռլանդիայի գյուղատնտեսական անցյալի կենդանի գենետիկական արխիվ՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում բնակչության թվաքանակի նվազումը և ինբրիդինգի (օրգանիզմների մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչման) նշանները։

ԴՆԹ-ի և սպիտակուցի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս այծերի գենետիկական տոհմածառը մնացել է անխափան հազարամյակներ շարունակ. կենսամշակութային ժառանգության եզակի օրինակ։

Հետաոտողների խումբն օգտագործել է ժամանակակից մեթոդներ՝ ռադիոածխածնային թվագրում, գենոմիկ վերլուծություն և պրոտեոմիկ մատնահետք՝ հնագիտական ​​վայրերից (մ.թ.ա. մոտ 1100–900 թվականներ և միջնադարյան շրջան) այծի մնացորդները ցեղատեսակի ժամանակակից ներկայացուցիչների գենետիկայի հետ համեմատելու համար։

Այս ցեղատեսակը, որը իռլանդական բանահյուսության մեջ հայտնի է որպես gabhar fiáin («վայրի այծ»), դարեր շարունակ բնակվել է կոշտ լանդշաֆտներում և համարվել է ոչխարներից նվազ կարևոր։

Նոր ապացույցները ենթադրում են, որ այն, հնարավոր է, զգալի դեր է խաղացել հին գյուղացիների տնտեսությունում, մասնավորապես՝ կաթի արտադրության և մորթու առևտրի մեջ։