Բրյուսելը Վաշինգտոնին կոչ է անում չմիջամտել եվրոպական ընտրություններին և խոստանում է ի պատասխան չմիջամտել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին։ Այս մասին եվրոպական Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ո՞ր արդյունքն է նախընտրելի Բրյուսելի համար՝ Մեցոլան ասել է. «Սա քննարկում է, որը մենք ակտիվորեն վարում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Ճիշտ այնպես, ինչպես մենք նրանց չենք ասի, թե ինչ անեն նոյեմբերին [ընտրություններին], մենք նույնն ենք խնդրում նրանցից՝ մեր նկատմամբ», - ասել է Մետսոլան։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ եթե Բրյուսելը «նկատի օտարերկրյա միջամտություն կամ ընտրողների ձայների մանիպուլյացիա, ապա այն ունի դրան հակազդելու գործիքներ»։

Եվրոպական ընտրություններին ամերիկյան միջամտության թեման այժմ սուր է եվրոպական ԶԼՄ-ներում, հատկապես անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Հունգարիա և Սլովակիա կատարած այցերից հետո։ Բրյուսելը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգները կսկսի բացահայտ աջակցել Եվրոպայում կայանալիք ընտրություններում աջ և աջ-լիբերալ կուսակցություններին։