ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։ 

Բանկը տրամադրում է մինչև 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման և տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն և վարկերի սպասարկման փորձ։  

Վարկի պայմաններն են․ 

  • տարեկան տոկոսադրույք՝ 17%, 
  • փաստացի տոկոսադրույք՝ 1840%, 
  • վարկի գումար՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, 
  • Կարող է տրամադրվել տեղափոխման ենթակա վարկերից բացի հավելյալ մինչև 1,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան սույն վարկատեսակով սահմանված վարկի առավելագույն գումարը,
  • մարման ժամկետը՝ 5 տարի, 
  • հայտի ուսումնասիրության և սպասարկման վճար սահմանված չէ։

Պարզեցրեք ձեր կյանքը՝ պարտավորությունները դարձնելով առավել կառավարելի։ Գործող վարկերը միավորեք՝ տեղափոխելով ԱրարատԲանկ` ամսական հիշելով մեկ ամսաթիվ և մեկ վճարում։

Նոր վարկային առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: