ԱՄՆ-ը ձգտում էր քաոս սերմանել Իրանում՝ հետագայում այն ​​բաժանելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, տեղեկացրել է Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը։

«Թշնամու ռազմավարությունը քաոս սերմանելն էր Իրանում՝ երկիրը հեշտությամբ բաժանելու համար»,- ասել է նա։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առաջին քայլը Իրանի վարչական եւ կառավարական կառուցվածքի ոչնչացումն էր՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները «չի ճանաչում Մերձավոր Արեւելքը»։

«Նրանք կարծում էին, որ կարող են շատ արագ իրականացնել նման գործողություն։ Երկրորդ քայլով նրանք ձգտում էին խոչընդոտել բնակչությանն անհրաժեշտ ապրանքների մատակարարմանը»,- ավելացրել է նա։

Բացի այդ, ԱՄՆ-ը բանակցություններ է վարել քրդական ցեղերի հետ՝ նրանց Իրանի իշխանությունների դեմ դուրս բերելու համար, բայց վերջին պահին «նրանց հանգիստ են թողել»։