Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Կուբայի իշխանությունները հետաքրքրված են Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալով: Ճեպազրույցի ձայնագրությունը հրապարակվել է C-Span պորտալում:
Ըստ Լևիթի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Կուբան պատրաստ է բանակցությունների: «Ինչպես գիտեք, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախագահի հանձնարարությամբ ղեկավարում է այդ բանակցությունները»,- նշել է նա:
Մարտի 6-ին Թրամփը հայտարարել է, որ կղզում շուտով տեղի կունենա ռեժիմի փոփոխություն, և Ռուբիոն կայցելի Կուբա՝ իրավիճակը գնահատելու համար: Նախագահը ընդգծել է, որ Հանրապետությունը գտնվում է իր վերահսկողության տակ:





























