Հայաստանում փետրվարի 17-ի` ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Գորիսի տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 16-ի ժամը 19.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար:




























