Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փետրվարի 17-ին, բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Վարոսյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փետրվարի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթեւեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթեւեկության նշանը:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: