Եվրոպան պետք է կանգնի Հայաստանի կողքին այս անորոշ ժամանակներում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Ֆրանսուա-Քսավիե Բելլամին Եվրախորհրդարանում՝ ապրիլի 1-ին Կովկասի ինստիտուտի և Ադենաուերի հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված միջոցառման ժամանակ։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ այնտեղ է եղել՝ լսելու հայկական կողմի տեսակետները իրավիճակի և այն մասին, թե ինչ կարող է Եվրոպան անել Հայաստանի համար։ Նա նշել է, որ առաջին անգամ Հայաստան է այցելել վեց տարի առաջ՝ երկրի համար շատ դժվարին ժամանակահատվածում։

«Ողբերգություն, որն ուղեկցվում էր Եվրոպայի լռությամբ։ Անհրաժեշտ աջակցությունը բացակայում էր։ Մենք փորձեցինք արտահայտել մեր մտահոգությունները, և այն, որ որ Եվրոպայից ագրեսիան կանխելու ազդանշաններ չկային», - նշել է եվրոպացի պատգամավորը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին։ Նա հավելել է, որ երկրի անվտանգությունը շարունակում է մնալ մտահոգիչ, որն ավելի է սրվում Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամով, որը նաև ռիսկեր է ներկայացնում Հայաստանի համար։ Բելլամին նշել է, որ Ադրբեջանում դեռևս կան հայ գերիներ, իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ խնդիրներ են ունենում։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատել է Հայաստանի զարգացման առաջընթացը: «Մենք պաշտպանում ենք Հայաստանի շահերը. Եվրոպական խորհրդարանը և ԵՄ-ն հետապնդում են այս օրակարգը, և առաջիկա երկու կարևոր իրադարձությունները հաստատում են դա», - շարունակել է պատգամավորը: Նա նշել է, որ տպավորված է Հայաստանի հաջողություններով և ուրախ կլինի, եթե Ֆրանսիայի ղեկավարությունը հետևի Հայաստանի օրինակին:

«Ժամանակն է, որ մենք ամրապնդենք կապերը, և մենք շնորհակալ ենք Հայաստանի խորհրդարանի՝ Եվրոպային դեմքով շրջվելու  որոշման համար: Սա նաև քաջության նշան է: Իր հերթին, Եվրոպան մեծ աշխարհաքաղաքական խոստում է տվել: Երբ ես վերադառնամ Բրյուսել և Ստրասբուրգ, կհետևեմ դրա իրականացմանը», - խոստացել է պատգամավորը: Նա նշել է, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը երկար է լինելու: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում է ապրում ամենամեծ հայկական համայնքը, բայց կան երկրներ, որոնք դեմ են Եվրոպայի ընդլայնմանը՝ հավատալով, որ դա կխաթարի նրա ամբողջականությունը: Նույնիսկ լիիրավ անդամակցության բացակայության դեպքում գործընթացը մեծ հեռանկարներ է բացում. օրինակ՝ վիզայի ազատականացումը համագործակցության խորացման և ժողովուրդների մերձեցման հստակ օրինակ է, նշել է Բելամին: