Ապրիլի 2-ին Երևանում մեկնարկած խորհրդարանական լսումներից առաջ պատգամավորները, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներն ու հասարակական գործիչները մեկ րոպե լռությամբ հարգել են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը:

Նշենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի հետևանքով հայկական կողմի կորուստները կազմել են շուրջ 100 զոհ: Միևնույն ժամանակ, միջազգային որոշ անկախ վերլուծական գործակալությունների տվյալներով՝ Ադրբեջանի անվերադարձ կորուստները կազմել են շուրջ 250 մարդ։