Բիբլոս Բանկ Արմենիան, ավանդույթի համաձայն, միացել էր Career City Fest լավագույն գործատուների փառատոնին։

Այս տարի Բանկը հովանավորում էր միջոցառման ամենաօգտակար և կրթական հարթակներից մեկի՝ զարգացման գոտու (Growth Zone) «Gen-Z» սեսիան։

Երկու օր շարունակ Growth Zone-ում տեղի ունեցան թեմատիկ սեմինարներ և քննարկումներ, իսկ այցելուները հնարավորություն ունեցան անվճար մասնակցելու մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և հմտությունների զարգացման ելույթներին։

Զարգացման գոտու բանախոսներից էր նաև Բիբլոս Բանկ Արմենիայի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը՝ «AI-ը չի խլում աշխատանքը. այն փոխում է մտածողությունը» թեմայով ելույթով։ Քննարկման շրջանակում նա անդրադարձավ AI-ի ազդեցությանը և կայուն աճի հեռանկարներին, բաց ու անկեղծ խոսեց այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր մտածողությունը, և թե ինչու է «փոխարինելի» լինելու խնդիրը կապված ոչ թե աշխատանքի, այլ անհատական մոտեցման և զարգացման հետ։

Growth Zone այցելած մասնակիցները ստացան՝

  • Նոր ու խիզախ գաղափարներ տասնյակ փորձագետներից
  • Հնարավորություն բացահայտելու հետաքրքիր նոր ուղղություններ
  • Գործնական խորհուրդներ՝ կարիերայում հաջողելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես ֆինանսական գործունեություն ծավալող ընկերություն, մեծապես կարևորում է կրթության դերը անձի զարգացման, ինքնաճանաչման գործում։ Յուրաքանչյուր աշխատակցի համար Բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում և ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Կրթությունը նաև Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։

DSC01499.jpg (38 KB)

DSC01542.jpg (20 KB)

IMG_3238.jpg (41 KB)

IMG_3240.jpg (48 KB)

IMG_4772.jpg (35 KB)