Ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը հաղորդել է Կուբայի առաջնորդներ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների ավագ քույր Անխելայի մահվան մասին:
88-ամյա Անխելա Կաստրոյի վախճանվելու լուրն ամերիկյան լրագրողներն ստացել են Կուբայի ղեկավարների մյուս քրոջից` Խուանիտա Կաստրոյից, որը լքել էր Կուբան 1966 թվականին եւ ապրում էր ԱՄՆ-ում:
Խուանիտան բացառել է քրոջ թաղմանն իր ներկայույթունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կուբայական հեղափոխությունից եւ Կուբայում Ֆիդելի իշխանության գլուխ գալուց հետո նա հիասթափվել է եղբորից եւ համագործակցել ամերիկյան հետախուզության հետ: Այդ մասին Խուանիտան ինքն է գրել իր գրքում:
Ոչ Կուբայի իշխանությունները, ոչ այդ երկրի լրատվամիջոցները դեռեւս չեն տարածել Անխելա Կաստրոյի մահվան լուրը, գրում է «Նովիե իզվեստիա» թերթը:




























